Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ֆրանսիայի Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև

Ֆրանսիայի Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև
07.11.2020 | 20:36

2020-ի նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Բանաձևում նշված է, որ Կորսիկայի Խորհրդարանը.
• Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը:
• Իր անսասան աջակցությունն է հայտնում խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը:
• Դիմում է ՄԱԿ-ի և ԵՄ պետություններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով՝ հաշվի առնելով, որ դա կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը:
• Կոչ է անում ՄԱԿ-ի և ԵՄ պետություններին հաստատակամորեն ներգրավվել հակամարտության լուծման և Արցախի ու նրա բնակչության համար տևական խաղաղության հաստատման ուղիների որոնման հարցում:

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ